ԵՀ անկյուն
20.02.2023
ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ օրվա առթիվ այսօր Ինստիտուտի Երիտասարդ գիտնականների միավորման նախաձեռնությամբ տեղի ունեցավ ինտելեկտուալ խաղ-մրցույթ, որին մասնակցում էին ուսանողներ ՀՀ տարբեր բուհերից: Խաղի հարցերը բովանդակում էին ընդհանուր իմացական գիտելինքեր: Արդյունքում՝ որոշվեցին 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած թիմերը, որոնց, որպես մրցանակ, շնորհվեցին Ի. Կանտի «Զուտ բանականության քննադատություն», Վ. Չալոյանի «Հայոց փիլիսոփայության պատմություն» և Հ. Գևորգյանի ու Վ. Բաղդասարյանի «Տրամաբանություն» գրքերը:
![](http://ipsl.sci.am/wp-content/uploads/2023/02/331547429_1183422278982864_4646794351136131020_n.jpg)
![](http://ipsl.sci.am/wp-content/uploads/2023/02/332176064_1562988574184636_7623985971016000586_n.jpg)