ՀՀ ԳԱԱ-80 և ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ-2023

Ս./թ. նոյեմբերի 17-ին ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում տեղի ունեցավ գիտաժողով՝ նվիրված ՀՀ ԳԱԱ 80-ամյակին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակած ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱՆ: Գիտաժողովի ընթացքում Ինստիտուտի գիտաշխատողները, ինչպես նաև ՀՀ գիտական և բուհական այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ հանդես եկան զեկուցումներով, որոնք վերաբերում էին փիլիսոփայության, քաղաքագիտության, սոցիոլոգիայի և իրավունքի պատմատեսական, մեթոդաբանական և կիրառական խնդիրներին: Գիտաժողովին ներկա էր նաև ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։ Մասնակիցների հետազոտությունները տպագրվել են «ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԴԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԻՐՔ XIII» ժողովածուում, ինչպես նաև “The POLITNOMOS. Journal of Political and Legal Studies” գիտական հանդեսի առաջին համարում: Գիտաժողովի ընթացքում ներկայացված զեկույցներ՝ Դավիթ Հակոբյան — 2022թ. Սահմանադրական բարեփոխումների երեք փիլիսոփայական հենքերը․ արդարության տեսություն (Ջոն Ռոլս), բնապահպանական էթիկա (Հանս Յոնաս) և պրոցեսուալ ժողովրդավարություն (Յուրգեն Հաբերմաս) Արտաշես Խալաթյան — Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հայեցակարգը Կոսովոյի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի խորհրդատվական կարծիքի լույսի ներքո Արման Գրիգորյան — Հայցային վաղեմության հոսքի մեկնարկի առանձնահատկությունները պարտավորական հարաբերություններում․ միջազգային չափանիշները և հայաստանյան օրենսդրությունը Գառնիկ Սաֆարյան — Իրավական արժեքներ. բովանդակային առանձնահատկությունները Լուսինե Սողոմոնյան — Համաշխարհայնացման հիմնախնդիրները ժամանակակից աշխարհում Նարինե Աղայան — Կիբերանվտանգությունը՝ որպես ազգային անվտանգության ամենակարևոր բաղադրիչ Հայկ Նազարյան — Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև ռազմատեխնիկական համագործակցությունը Վարդուհի Հովհաննիսյան — ԵՄ-Հայաստան համագործակցության հեռանկարները. մարտահրավերներ և հնարավորություններ Գուրգեն Սիմոնյան — Ժողովրդավարական արժեհամակարգի պաշտպանության հիմնախնդիրը արտաքին ագրեսիայի պայմաններում Սվետլանա Արզումանյան — Գեղագիտական ճաշակի խնդրի արդիականությունը Լիլիթ Սարվազյան — Ազգային ինքնորոշման և ինքնիշխանության գաղափարները Մաղաքիա Օրմանյանի և Լևոն Շանթի քաղաքական-փիլիսոփայական հայեցակարգերում Ռիմա Միրումյան — Եկեղեցական միության գաղափարը Ներսես Շնորհալու պատմափիլիսոփայական դավանանքի մեջ Արմեն Օսիպյան — Գեղագիտական կատեգորիաների դիտարկումը հայ գեղագիտական մտքի ուշ կլասիցիզմի և լուսավորության ժամանակաշրջանում Արշակ Բալայան — Ինչպե՞ս կարող են ժողովրդավարությունները կայացնել գիտելիքահեն որոշումներ Անահիտ Ջիջյան — Հայ երիտասարդների վերարտադրողական մշակույթը. սոցիոլոգիական վերլուծություն Գիտաժողովին ներկա էին նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցի սովորողները: Գիտաժողովի նյութերը հասանելի են հետևյալ հղմամբ՝ https://www.dropbox.com/scl/fi/e40pgdnjedwei050pke38/Phil.-XIII.pdf?rlkey=9oswdfz607y2hl2pazvpj8k8s&dl=0