Պատմություն
Հիմնադրման տարեթիվ՝ 1969թ. |
Տնօրեն՝ քաղ.գ.թ., դոցենտ Օրդուխանյան Էմիլ Հրաչյայի |
Հասցե՝ ք. Երևան 0010, Արամի փ. 44 |
Հեռախոսահամար՝ (+374 10) 530571 |
Էլեկտրոնային փոստ՝ ipsl@sci.am |
Ինտերնետային կայք՝ http://www.ipsl.sci.am |
Գործունեության հիմնական ոլորտներ Տեսական փիլիսոփայություն, գիտության տրամաբանություն և մեթոդաբանություն, Հայ փիլիսոփայության և գեղագիտական մտքի պատմություն, Սոցիոլոգիա` սոցիալական փոխակերպումների հիմնախնդիրները Հայաստանում, բնակչության միգրացիայի և օտարման հիմնախնդիրներ, Քաղաքագիտություն՝ աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում, քաղաքական ինստիտուտներ և քաղաքական գործընթացներ, քաղաքական մշակույթ, ժողովրդավարացման հիմնախնդիրներ, Հայ իրավունքի տեսություն և պատմություն, իրավունքի տեսության ֆենոմենոլոգիական հիմքեր, իրավունքի և անվտանգության փոխհարաբերության հիմնախնդիրներ Հիմնական արդյունքներ Հիմնադրվել է հայ փիլիսոփայական ժառանգության և գեղագիտական մտքի ուսումնասիրության գիտական դպրոց («Հայոց փիլիսոփայության պատմություն» հիմնարար մենագրության և անցյալի ականավոր հայ իմաստասերների փիլիսոփայական հայացքներին նվիրված մենագրությունների շարքի, «Вопросы теории и истории эстетики» մենագրության և «Հայ մշակույթի գործիչները արվեստի մասին» մատենաշարի հրատարակում): Մշակվել է իմացաբանության ավանդական ընդհանուր խնդրից դեպի տրամաբանության, գիտության փիլիսոփայության և մեթոդաբանության ոլորտ անցման փիլիսոփայական հայեցակարգ (“Философия. История. Культура” աշխատության, “От логических атомов к физическим законам”, “LMP fundamental theory” գրքերի տպագրություն, գերմանացի փիլիսոփա Ի.Կանտի «Զուտ բանականության քննադատություն» դասական աշխատության հայերեն թարգմանություն և հրատարակում): Ուսումնասիրվել են ժամանակակից հայ հասարակության սոցիալ-քաղաքական հիմնախնդիրները, մշակվել են նրա հետագա արդիականացման ազգային մոդելները և ռազմավարությունը (հրատարակվել են “Армянское общество в трансформации”, “Современное армянское общество. Особенности трансформации”, «Հայ հասարակությունը 21-րդ դարասկզբին», «Հայաստան. օտարացած հասարակություն», “Armenian Society in Transition”, “Out-migration from Armenia – in Transboundary Migration in the Post-Soviet Space”, “One Nation – Three Sub-Ethnic Groups”, «Ղարաբաղյան ազատամարտը հայոց քաղաքական գիտակցության մեջ», «Նոր աշխարհակարգը և Հայաստանը», «Իշխանություն և ընդդիմություն. քաղաքական խոսույթի վերլուծություն», «Տեղեկատվական հասարակություն. սոցիալ-քաղաքական հիմնախնդիրներ», «Քաղաքական մշակույթը Հայաստանում. էվոլյուցիա և միտումներ», «Հարավային Կովկասի կոնսոցիատիվ ապագան», « Հայաստանի քաղաքական զարգացման արդի հիմնախնդիրներ» մենագրությունները) Ուսումնասիրվել են ազգային օրենսդրության և իրավակիրառման պրակտիկայի, իրավունքի և հայ իրավական մտքի պատմության տեսական հիմնախնդիրները (տպագրվել են «Միջնադարյան հայ իրավունքը և իրավաքաղաքական միտքը (X–XIII դդ.)», «Իրավունքի տեսության և պատմության հիմնահարցեր», «Իրավունքի տեսության հիմնահարցեր. ֆենոմենոլոգիական մոտեցում», «Նոր իրավաըմբռնման անհրաժեշտությունը», «Արդարադատության հարցեր», «Իրավունք և հանցագործություն» մենագրությունները և գրքերը): |