2024 հաշվետու ժողով
16 12 2024 | Նորություններ
Այսօր տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տարեկան հաշվետու ժողովը, որի ընթացքում ինստիտուտի տնօրեն Էմիլ Օրդուխանյանը
ներկայացրեց ինստիտուտի չորս հիմնարար գիտական ուղղությունների՝ փիլիսոփայության, սոցիոլոգիայի, իրավունքի և քաղաքագիտության ոլորտներում կատարված հետազոտությունների արդյունքները՝ 14 մենագրություն, 1 ուսումնամեթոդական ձեռնարկ, գիտական հանդեսի 3 համար («The POLITNOMOS. Journal of Political and Legal Studies»), գիտաժողովի նյութերի 1 ժողովածու («ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԴԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԻՐՔ XIV»), գրախոսվող ամսագրերում ու գիտաժողովների ժողովածուներում տպագրված 96 հոդված, 14 գիտական միջոցառում, ինստիտուտի միջազգային կապերի ամրապնդման ուղղությամբ նոր հեռանկարային համագործակցություններ: Քննարկվեցին նաև Ինստիտուտի զարգացման հնարավորություններին և առաջիկա նախաձեռնություններին վերաբերող հարցեր:
Ժողովին ներկա էին նաև ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը և գիտական քարտուղար Ալինա Մելքումյանը:
2024 թ. Ինստիտուտի ձեռք բերած գիտական արդյունքները դրական գնահատվեցին, և ողջունվեցին առաջիկա ծրագրերը: