ԱՌԿԱ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան հայտարարում է 2025-2026 ուստարվա ԱՌԿԱ ԱՆՎՃԱՐ ասպիրանտուրայի ընդունելություն ԻԳ.00.02 — Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ մասնագիտությամբ:

Դիմումները և համապատասխան փաստաթղթերը պետք է ներկայացնել ՀՀ ԳԱԱ Ասպիրանտուրայի բաժին հունիսի 2-ից հունիսի 27-ը։

Մասնագիտական քննությունը տեղի կունենա ս/թ. հուլիսի 2-ին ժամը 12:00-ին ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում: