Տնօրեն
Էմիլ Հրաչյայի Օրդուխանյան — ծնվել է 1985թ. հունվարի 20-ին Երևանում: 1991-2001թթ. սովորել է Երևանի Բ. Ժամկոչյանի անվան թիվ 119 միջնակարգ դպրոցում: 2001-2006թթ. ուսումը շարունակել է Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի Օտար լեզուների, ապա Լեզվամշակութային հաղորդակցության ֆակուլտետներում ֆրանսերեն լեզու և քաղաքագիտություն մասնագիտություններով: Բուհը գերազանցությամբ ավարտելուց հետո նա ուսումը շարունակել է նույն համալսարանի առկա ասպիրանտուրայում «Ռոմանական լեզուներ՝ ֆրանսերեն» մասնագիտությամբ: Դրան զուգահեռ ուսանել է նաև որպես հայցորդ ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրայում «Քաղաքագիտություն՝ ԻԳ.00.02 Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ» մասնագիտությամբ:
2009թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` «Իշխանության և ընդդիմության քաղաքական խոսույթի վերլուծություն (Հայաստանի Հանրապետության օրինակով) » ԻԳ.00.02 «Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ» մասնագիտությամբ և ստացել է քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2016թ. ՀՀ ԲՈՀ-ի կողմից ստացել է դոցենտի գիտական կոչում «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ:
2007թ.-ից դասավանդում է Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի (այժմ՝ Բրյուսովի անվան պետական համալսարան) նախ՝ ֆրանսերենի ամբիոնում, իսկ 2012թ.-ից՝ նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և քաղաքագիտության ամբիոնում:
2009-2014թթ. աշխատել է ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում որպես գիտական քարտուղար՝ 2010-2011թթ. լինելով նաև ինստիտուտում գործող ՀՀ ԲՈՀ-ի 062 «Սոցիոլոգիա և քաղաքագիտություն» մասնագիտական խորհրդի քարտուղար: 2014թ.-ից շարունակում է աշխատել ՀՀ ԳԱԱ ՓՍԻԻ-ում որպես Քաղաքագիտության բաժնի ավագ գիտաշխատող:
2012թ.-ից դասավանդում է Մխիթարյան Միաբանության երևանյան կրթահամալիրում որպես հասարակագիտության դասախոս:
2009-2010, 2011-2013, 2015-2016թթ. դասավանդել է նաև Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ Քաղաքագիտության և իրավունքի պատմության, ապա Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոններում որպես ասիստենտ:
2012-2020թթ. դասավանդել է նաև Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում որպես Քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի դասախոս, ապա՝ դոցենտ:
2012թ.-ից դասավանդում է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում՝ Քաղաքագիտության, ապա Միջազգային հարաբերությունների ամբիոններում:
2011թ. ամռանը աշխատել է ՌԴ ԳԱ Փիլիսոփայության ինստիտուտի կողմից կազմակերպված «Երիտասարդ փիլիսոփայի դպրոցում» որպես դասախոս և հայկական պատվիրակության ղեկավար:
2011թ. ՀՀ ԳԱԱ, ՌԴ հայերի միության և Հայերի համաշխարհային կոնգրեսի կողմից կազմակերպված մրցույթում արժանացել է «Տարվա լավագույն գիտական աշխատանք» մրցանակին «Սոցիոլոգիայի» բնագավառում:
2013թ. արժանացել է պատվոգրի ՀՀ ԳԱԱ համակարգում ունեցած ակտիվ գործունեության համար:
2014 թ.-ին հիմնադրել է Հայկական քաղաքագիտական կայքը՝ www.armpolsci.com:
2015թ.-ից հանդիսանում է ամերիկյան MPSA (Midwest Political Science Association) քաղաքագիտական ասոցիացիայի անդամ:
2016-2021թթ. եղել է Միջազգային քաղաքագիտական ասոցիացիայի (IPSA) անդամ:
2017թ.-ից հանդիսանում է Եվրոպական քաղաքացիական կրթության ցանցի (Networking European Citizenship Education, Germany) փորձագետ, ինչպես նաև (EENCE (Eastern European Network for Citizenship Education, Germany) Քաղաքացիական կրթության արևելաեվրոպական ցանցի անդամ:
2019թ. ընտրվել է ԲՊՀ-ի դոցենտի պաշտոնում: Հանդիսանում է Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆալուկտետի խորհրդի, ինչպես նաև նույն բուհի գիտական խորհրդի անդամ:
2020թ. ընտրվել է որպես գրախոս ԱՄՆ-ում լույս տեսնող International Journal of Political Science and International Relations հանդեսում:
Մասնակցել է մի քանի տասնյակ հանրապետական և միջազգային գիտաժողովների ՀՀ-ում և արտերկրում՝ Ֆրանսիա, Գերմանիա, Լեհաստան, Նորվեգիա, Մեծ Բրիտանիա, ՌԴ, Վրաստան, ԱՄՆ և այլն:
Հեղինակել է ութ մենագրություն (վեցը՝ համահեղինակությամբ), երկու ուսումնամեթոդական ձեռնարկ (մեկը՝ համահեղինակությամբ) և չորս տասնյակից ավելի գիտական հոդվածներ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և լեհերեն լեզուներով՝ տպագրված ՀՀ և արտասահմանյան գիտական հանդեսներում և պարբերականներում:
2022թ. մարտի 29-ին ՀՀ ԳԱԱ նախագահության կողմից ընտրվել է ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն: