Գիտական քարտուղար

Հայկ Վոլոդյայի Նազարյան

2018 թ. – Պատմական գիտությունների թեկնածու «Համաշխարհային պատմություն» մասնագիտությամբ:

2015-2018 թթ. ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի հայցորդ՝ է.00.02 «Համաշխարհային պատմություն» մասնագիտությամբ:

2007 — 2015 թթ. – Խ. Աբովյանի անվ. Հայկական պետական մանկավարժական համալսարան: 2007-2013 թթ. Պատմության և իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատ, 2013-2015 թթ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան՝ գերազանցությամբ (Կարմիր դիպլոմով):

Գիտական աստիճան

Պատմական գիտությունների թեկնածու, (ատենախոսության թեման՝ «Մեծ Բրիտանիայի աշխարհառազմավարական շահերը Հայաստանում և Այսրկովկասում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914 — 1918 թթ.)», 006 մասնագիտական խորհուրդ):

Աշխատանքային փորձ

2013 – 2014 թթ. – «Տաթև» դպրոց, պատմության ուսուցիչ:

2015 — 2021 թթ. – Հայաստանի ազգային արխիվ, գիտահետազոտական աշխատանքների բաժնի Ավագ գիտաշխատող:

2021 թ. – «Բանբեր Հայաստանի արխիվների» հանդեսի պատասխանատու խմբագիր:

2022 թ. – մինչ օրս – Հայաստանի պատմության թանգարան, Նոր և նորագույն պատմության բաժնի Ավագ գիտաշխատող, միաժամանակ «Աշխատություններ Հայաստանի պատմության թանգարանի» հանդեսի խմբագրական խորհրդի պատասխանատու քարտուղար:

2022 թ. – մինչ օրս – ՀՀ ԳԱԱ փիլիսոփայութայն, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ, Քաղաքական հետազոտությունների բաժնի Ավագ գիտաշխատող:

Գիտական հետաքրքրությունների շրջանակ

Աշխարհաքաղաքականություն, աշխարհառազմավարություն, ռազմական պատմություն

Գիտական հրապարակումներ

1. Կովկասը Գերմանիայի աշխարհառազմավարական շահերի ոլորտում, «Լրաբեր հասարակական գիտությունների», N 2 (644), Երևան, ՀՀ ԳԱԱ, 2015, էջ 151 – 163:

2. Բրիտանական աշխարհառազմավարագիտական մտքի ձևավորումը, «Պատմություն և Հասարակագիտություն» տարեգիրք, N 2, Երևան, ՀՊՄՀ Պատմության և իրավագիտության ֆակուլտետ, 2016, Էջ 357 — 369:

3. Առաջին աշխարհամարտում 1918 թվականի Մայիսյան հերոսամարտերի և Բաքվի պաշտպանության ռազմավարական նշանակության հարցի շուրջ, «Հայկական բանակ» ռազմագիտական հանդես, N 1, Երևան, ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվ. ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ, 2016, էջ 116 — 125:

4. Փաստաթղթեր Հայկական Առանձին բանակային կորպուսի պատմության վերաբերյալ (1917-1918թթ.), «Բանբեր Հայաստանի արխիվների», N 125, Երևան, ՀԱԱ, 2017, էջ 21 — 44:

5. Դարդանելյան ռազմավարական փակուղին, «Պատմաբանասիրական հանդես», N 1, Երևան, ՀՀ ԳԱԱ, 2018, էջ 161 — 173:

6. Ուժերի ռազմավարական հարաբերակցությունը Մերձավոր Արևելքում 1916 թվականին և «Սայքս – Պիկո — Սազոնով» համաձայնագրի ձևավորումը, «Ազգ, պետություն, հայրենիք. պետականության գաղափարը» երրորդ միջազգային գիտաժողովի նյութեր, Երևան, Խ. Աբովյանի անվ. ՀՊՄՀ, 2018, էջ 138 – 150:

7. 1918 թ. Բաքվի պաշտպանությունը և Բրիտանական ռազմական առաքելության «առեղծվածը», «Բանբեր Հայաստանի արխիվների», N 126, Երևան, ՀԱԱ, 2018, էջ 269 – 279:

8. Մուդրոսի զինադադարը, «Կանթեղ» հոդվածների ժողովածու, N 2, Երևան, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ, 2018, էջ 137 — 145:

9. Նազարյան Հայկ, Գրիգորյան Հակոբ. Փաստաթղթեր Խորհրդային Հայաստանի՝ ԽՍՀՄ ռազմաարդյունաբերական համալիրի մաս կազմող ռազմաարդյունաբերական ձեռնարկությունների ստեղծման եվ զարգացման պատմության վերաբերյալ (1921 — 1945 թթ.), «Բանբեր Հայաստանի արխիվների», N 126, Երևան, ՀԱԱ, 2019, էջ 154 – 184:

10. Նազարյան Հայկ, Գրիգորյան Հակոբ, «Փաստաթղթեր Խորհրդային Հայաստանի՝ ԽՍՀՄ ռազմարդյունաբե­րա­կան համալիրի մաս կազմող ձեռնարկությունների ու գիտահետազոտական ինստիտուտների ստեղծման և զարգացման պատմության վերաբերյալ (1946 – 1991 թթ.)», «Բանբեր Հայաստանի արխիվների», N 1 (N 127), Երևան, ՀԱԱ, 2020, էջ 99 – 134:

11. Նազարյան Հայկ, Գրիգորյան Հակոբ, «Փաստաթղթեր Արցախյան ազատամարտի տարիներին ՀՀ ռազմաարդյունաբերական համալիրի ստեղծման և զարգացման պատմության վերաբերյալ», Բանբեր Հայաստանի արխիվների», N 2 (128), Երևան, ՀԱԱ, 2020, էջ 168 – 205:

12. «Մեծ Բրիտանիայի աշխարհառազմավարական շահերը Հայաստանում և Այսրկովկասում (1914 – 1920 թթ.)», Երևան, Հայաստանի ազգային արխիվ, 2020:

13. Շիրինյան Լևոն, Նազարյան Հայկ, Հայաստանը մեծ տերությունների ուժերի ռազմավարական հաշվեկշռում// Հայաստանի քաղաքական զարգացման արդի հիմնախնդիրներ. Տեսական և մեթոդաբանական հարցեր// Շիրինյան Լ., Օրդուխանյան Է., Սուքիասյան Հ., Երևան, «Լիմուշ» հրատ., 2020, էջ 11 – 41:

14. Հայկական առանձին բանակային կորպուսի Երևանյան զորաջոկատի շտաբի գործունեությունը Էջմիածնի Գևորգյան ճեմարանի շենքում 1918 թվականի գարնանը, «Էջմիածին» ամսագիր, հ. Գ, 2021, Ս. Էջմիածին, էջ 97 – 118:

15. Փաստաթղթեր Հայկական բանակի սպաների դեպի Բաքու և Ռյազան 1921 թվականի աքսորի վերաբերյալ. «Բանբեր Հայաստանի արխիվների», N 1 (130), Երևան, ՀԱԱ, 2021, էջ 82 — 118:

16. ««Սասունցի Դավիթ» տանկային շարասյան կազմավորումն ու մարտական ուղին», «Էջմիածին» ամսագիր, հ. Ե, 2022, Ս. Էջմիածին, էջ 121 – 133:

17. Հայկական հակաօդային պաշտպանութեան (ՀՕՊ) զօրքերի կազմաւորումը արցախեան ա. պատերազմի տարիներին, «Հայկազեան հայագիտական հանդէս», հատոր 42/2, Բէյրութ, 2022, էջ 57 — 72:

18. «1826 — 1828 թթ. Ռուս — պարսկական պատերազմին մասնակցած Հայկական աշխարհազորային դրուժինաների հաստիքակազմը, թվակազմը, համազգեստը, սպառազինությունը և մարտական դրոշները», «Աշխատություններ Հայաստանի պատմության թանգարանի», N 1 (9), Երևան, 2022, էջ  113 — 123:

19. Ասատրյան Արտակ, Նազարյան Հայկ, Պատիվ և իրավունք. Զենքերի ընտրանի Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից, Երևան, Հայաստանի պատմության թանգարան, 2023 (Երկլեզու՝ հայերեն և անգլերեն):

20. Назарян Айк, Акопян Астхик, Формирование и боевой путь 1-го советского партизанского полка во Франции в годы Второй мировой войны. «Вестник архивов Армении», N 2 (131), Ереван, НАА, 2021, сс. 109 — 120:

21. Военно-политические отношения Республики Армения с Добровольческой армией Юга России (1918–1920гг.). “Гражданская война в России: история раскалывающая и история объединяющая: взгляд через 100-летие”.Сборник материалов научно-экспертных сессий и Международной научной конференции (Москва, Пушкино, 2018 г.), Тверь, Талан Групп, 2021, сс. 103 — 108.

Զինվորական ծառայություն

2008-2010 թթ.՝ Հայկական բանակում

Լեզուներ

հայերեն, անգլերեն և ռուսերեն