Գիտական սեմինար
7 05 2022 | Նորություններ
ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում տեղի ունեցավ գիտական սեմինար
«ԿՈՆՍՈՑԻԱՏԻՎ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ» թեմայով:
Զեկուցումներով հանդես եկան ինստիտուտի տնօրեն Էմիլ Օրդուխանյանը, գիտական քարտուղար Հայկ Սուքիասյանը և Քաղաքական հետազոտությունների բաժնի վարիչ Լևոն Շիրինյանը:
Զեկուցողները մանրասնորեն ներկայացրեցին կոնսոցիատիվ ժողովրդավարության մոդելի առավելությունները բազմական հասարակություններում համերաշխության և խաղաղության հաստատման համար, որտեղ էլիտաների առկայությունը կարևորագույն նախապայման է: Ներկայացվեցին տեսական դիտարկումներ Հարավային Կովկասի բազմական պետություններում ժողովրդավարացման այս մոդելի ներդրման հնարավորությունների վերաբերյալ:
Անդրադարձ կատարվեց նաև 2017թ.-ից ի վեր ինստիտուտի Քաղաքական հետազոտությունների բաժնի կողմից այս թեմայի վերաբերյալ կատարված հետազոտությունների արդյունքների ներկայացմանը, որոնք լույս են տեսել համահեղինակությամբ մենագրությունների և առանձին հոդվածների տեսքով հանրապետական և միջազգային գիտական պարբերականներում և հանդեսներում: