Գիտական քննարկում
7 05 2022 | Նորություններ
ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում Քաղաքական հետազոտությունների բաժնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ գիտական քննարկում
“Նոր աշխարհակարգ և նոր մարտահրավերներ. տարածաշրջանային չափում” խորագրով։ Քննարկմանը մասնակցում էին Լ. Շիրինյանը (ք.գ.դ., պրոֆեսոր), Հ. Սուքիասյանը (ք.գ.թ., դոցենտ), Է. Օրդուխանյանը (ք.գ.թ., դոցենտ), Գ. Սիմոնյանը (ք.գ.թ.), Ռ. Ղևոնդյանը (ք.գ.թ.), Հ. Նազարյանը (պ.գ.թ.), Լ. Սողոմոնյանը (մագիստրոս): Քննարկվեցին հարցեր Արցախյան պատերազմի հետևանքների և դրանցից բխող մարտահրավերների մասին, ինչպես նաև ուշադրության արժանացան աշխարհաքաղաքական ուժերի հաշվեկշռի փոփոխության այն ազդեցությունները, որոնք պրոյեկտվում են դեպի Հարավային Կովկաս։