
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ համագործակցության մասին
7 05 2022 | Նորություններ
ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի և Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի
միջև ստորագրվեց ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ համագործակցության մասին։ Ինստիտուտի տնօրեններ Է. Օրդուխանյանը և Լ. Սարգսյանը կարևորեցին ակադեմիական երկու կազմակերպությունների միջև համագործակցության անհրաժեշտությունը “սոցիալական տնտեսական շուկայի, միջազգային տնտեսական իրավունքի, ՀՀ քաղաքական և տնտեսական զարգացման հեռանկարների” վերաբերյալ հետազոտական թեմաների շրջանակներում։ Ուշադրության արժանացան նաև համաձայնեցված գիտատեսական մշակումների և համատեղ գիտագործնական ծրագրերի իրականացման, կադրերի պատրաստման և վերապատրաստման մասին հարցերը։