Հանդիպում ՓՍԻԻ-ում
29 06 2022 | Նորություններ
Այսօր ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում տեղի ունեցավ քննարկում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ:
Քննարկմանը մասնակցում էին Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Դավիթ Հակոբյանը, ինչպես նաև ինստիտուտի Պետաիրավական ուսումնասիրությունների և Քաղաքական հետազոտությունների բաժինների գիտաշխատողները:
Դավիթ Հակոբյանը ներկայացրեց սահմանադրական բարեփոխումների ընդհանուր հայեցակարգը, որից հետո ինստիտուտի գիտաշխատողները ներկայացրեցին իրենց մոտեցումները, ինչպես նաև հանդես եկան որոշ առաջարկություններով:Պետության նախաձեռնությամբ գիտական կազմակերպությունների հետ նմանատիպ քննարկումները ողջունելի են, որոնք կարևորում են հանրապետության գիտական ներուժը, ինչն էլ իր հերթին պետք է առաջնահերթորեն սպասարկի ազգային-պետական շահերը: