ՄՐՑՈՒՅԹ
30 10 2022 | Հայտարարություններ
![](http://ipsl.sci.am/wp-content/uploads/2022/10/530905b1d5222f95a1a4630f094a6566.jpg)
«Երիտասարդ գիտականների աջակցության ծրագիրը» հայտարարում է «Հասարակական, հայագիտական և հումանիտար ոլորտներում հետազոտությունների մրցույթ»։
Հետազոտությունները պետք է լինեն հասարակական, հայագիտական և հումանիտար գիտության բնագավառներից, ժամանակահատվածը 12 ամիս է:
Դրամաշնորհներ են տրվելու 2-3 երիտասարդ գիտնականներից բաղկացած խմբերին։ Երկու հոգուց բաղկացած խմբերի ֆինանսավորման առավելագույն չափը կազմում է 4 000 000 (չորս միլիոն) ՀՀ դրամ, իսկ երեք հոգուց բաղկացած խմբերինը՝ 5 000 000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ։
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2022թ․ նոյեմբերի 17-ը:
Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://drive.google.com/file/d/1Ly_8h6UuUjnBZY5syNm7FrzC2kIWvMYW/view
Մրցույթի առցանց հայտի հղումը՝ https://forms.gle/PDW7yN8AEj5aUHJC9