ՄՐՑՈՒՅԹ

«Երիտասարդ գիտականների աջակցության ծրագիրը» հայտարարում է «Հասարակական, հայագիտական և հումանիտար ոլորտներում հետազոտությունների մրցույթ»։

Հետազոտությունները պետք է լինեն հասարակական, հայագիտական և հումանիտար գիտության բնագավառներից, ժամանակահատվածը 12 ամիս է:

Դրամաշնորհներ են տրվելու 2-3 երիտասարդ գիտնականներից բաղկացած խմբերին։ Երկու հոգուց բաղկացած խմբերի ֆինանսավորման առավելագույն չափը կազմում է 4 000 000 (չորս միլիոն) ՀՀ դրամ, իսկ երեք հոգուց բաղկացած խմբերինը՝ 5 000 000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ։

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2022թ․ նոյեմբերի 17-ը:

Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://drive.google.com/file/d/1Ly_8h6UuUjnBZY5syNm7FrzC2kIWvMYW/view 

Մրցույթի առցանց հայտի հղումը՝ https://forms.gle/PDW7yN8AEj5aUHJC9