Հաշվետու ժողով 2022
16 12 2022 | Նորություններ
ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում տեղի ունեցավ տարեկան հաշվետու նիստ, որի ընթացքում ներկայացվեցին 2022 թվականին ինստիտուտի չորս հիմնարար գիտական
ուղղություններով կատարված հետազոտությունների արդյունքները: Նիստին մասնակցում էր նաև ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, ով բարձր գնահատեց հաշվետու ժամանակաշրջանում ինստիտուտի ձեռք բերած գիտական արդյունքները: Քննարկվեցին հարցեր՝ ուղղված ինստիտուտի զարգացման հեռանկարներին: