Հանդիպում ՀԿԱԳԻ-ին

Այսօր ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը պատիվ ունեցավ հյուրընկալել Հարավային Կովկասի ամերիկյան գիտահետազոտական ինստիտուտի (ARISC)

գործադիր տնօրեն Թալին Լինդսիին և ARISC Հայաստանի մշտական տնօրեն Անի Ապրեսյանին, ովքեր ներկայացրեցին ARISC-ի հիմնական առաքելությունը և ծրագրերը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու կազմակերպությունների միջև կապերի հաստատման և արդյունավետ համագործակցության հեռանկարները։