ՀՀ ԳԱԱ ՓՍԻԻ 55

2024 նոյեմբերի 21-ին՝ Փիլիսոփայության համաշխարհային օրը, ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում տեղի ունեցավ հիմնադրման 55 ամյակին նվիրված գիտաժողով:

Գիտաժողովի ընթացքում Ինստիտուտի գիտաշխատողները, ասպիրանտները և հայցորդները, ինչպես նաև ՀՀ գիտական և բուհական այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ հանդես եկան զեկուցումներով, որոնք վերաբերում էին փիլիսոփայության, քաղաքագիտության, սոցիոլոգիայի և իրավունքի պատմատեսական, մեթոդաբանական և կիրառական խնդիրներին:

Գիտաժողովին ներկա էր նաև ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, ով հանդես եկավ ողջույնի խոսքով:

Բացման խոսքով հանդես եկավ ինստիտուտի տնօրեն Էմիլ Օրդուխանյանը, այնուհետև գիտական զեկուցումներով հանդես եկան՝

Արշակ Բալայանը, Հայաստանի ամերիկյան համալսարան, փ.գ.թ., զեկուցման թեմա՝ «Ոչ նույնության պրոբլեմը միջսերնդային արդարության համատեքստում»

Ռիմա Միրումյանը, առաջատար գիտաշխատող, փ.գ.դ., պրոֆեսոր, զեկուցման թեմա՝ «Պետության տարածքն ու սահմանները որպես աշխարհաքաղաքական/ աշխարհառազմավարական գործոն Մինաս Տեր-Մինասյանի (Ռուբենի) պատմափիլիսոփայության մեջ»

Լևոն Շիրինյանը, Քաղաքական հետազոտությունների բաժնի վարիչ, ք.գ.դ, պրոֆեսոր, զեկուցման թեմա՝ «Դր. Հերման Աբիխ. Հանդիսավոր ճառ Հայկական լեռնաշխարհի երկրաբանական բնույթի մասին»

Լիլիա Խաչատրյանը, կրտսեր գիտաշխատող, զեկուցման թեմա՝ «Հետճշմարտության քաղաքականության առանձնահատկություններն ու մարտահրավերները»

Արտաշես Խալաթյանը, կրտսեր գիտաշխատող, զեկուցման թեմա՝ «Սահմանագծման և սահմանազատման միջազգային-իրավական ասպեկտները»

Վլադիմիր Հովսեփյանը, կրտսեր գիտաշխատող, զեկուցման թեմա՝ «Մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը և դրա պաշտպանությունը»

Գևորգ Պողոսյան, Սոցիոլոգիայի բաժնի վարիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ս.գ.դ., պրոֆեսոր, զեկուցման թեմա՝ «Ժամանակակից հայերի պատմական հիշողության առանձնահատկությունները. սոցիոլոգիական հետազոտության արդյունքներ»

Գառնիկ Սաֆարյանը, գլխավոր գիտաշխատող, ի.գ.դ., պրոֆեսոր, զեկուցման թեմա՝ «Իրավական արժեքներ. բովանդակային առանձնահատկությունները»

Արմեն Շուքուրյանը, ավագ գիտաշխատող, ի.գ.թ., զեկուցման թեմա՝ «Իրավունքի համընդհանրացման (ունիվերսալացման) գործընթացները գլոբալացման ժամանակաշրջանում»

Սվետլանա Արզումանյանը, ավագ գիտաշխատող, փ.գ.թ., դոցենտ, զեկուցման թեմա՝ «Կ. Գ. Յունգը ստեղծագործական գործընթացի մասին»

Հայկ Նազարյանը, գիտական քարտուղար, պ.գ.թ., զեկուցման թեմա՝ «Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև համագործակցությունը պաշտպանության ոլորտում»

Դավիթ Հակոբյանը, Իրավունքի միջազգայնացման և իրավահամեմատական ուսումնասիրությունների գիտահետազոտական խմբի ղեկավար, ի.գ.թ., զեկուցման թեմա՝ «ՄԱԿ-ի Գյուղացիների իրավունքների մասին հռչակագիրը իբրև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչկագրի վերածնունդ ներծծված բնությամբ»

Լիլիթ Սարվազյանը, Փիլիսոփայության տեսության և պատմության բաժնի վարիչ, փ.գ.թ., դոցենտ, զեկուցման թեմա՝ «Մարդու իրավունքների հիմնախնդիրը Մխիթար Գոշի «Հայոց դատաստանագրքում»»

Արմեն Օսիպյանը, լաբորանտ, զեկուցման թեմա՝ «Գեղագիտական կատեգորիաների դիտարկումը հայ արդի գեղագիտական մտքի ժամանակաշրջանում (XX-XXI դարեր)»

Հենրիկ Նեդոլյանը, Փիլիսոփայության տեսության և պատմության բաժնի ասպիրանտ, զեկուցման թեմա՝ «Հայաստանում թավշյա հեղափոխությունը Հաննահ Արենդտի քաղաքական տեսության տեսակետից»

Մարիամ Գզողյան, Քաղաքական հետազոտությունների բաժնի հայցորդ, զեկուցման թեմա՝ «Անվտանգության արդի հիմնախնդիրներ. կիբեր անվտանգություն»

Վարդուհի Հովհաննիսյանը, կրտսեր գիտաշխատող, զեկուցման թեմա՝ «ԵՄ նոր ընդլայնման հիմնական մարտահրավերները»

Որոշ զեկուցումներ լույս են տեսել «ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԴԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԻՐՔ XIV» ժողովածուում, որոնց կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.dropbox.com/…/s2ac67y5a…/Joxovacu-XIV.pdf…

Գիտաժողովի ընթացքում ներկայացվեց նաև ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի հիմնադրման 55 ամյակին նվիրված գրքույկը, որը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://www.dropbox.com/…/ef9aie937nf4…/FINAL-55..pdf…

Գիտաժողովին ներկա էին նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողները: