2025 հաշվետու ժողով

Այսօր տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տարեկան հաշվետու ժողովը, որի ընթացքում ինստիտուտի տնօրեն Էմիլ Օրդուխանյանը

ներկայացրեց ինստիտուտի չորս հիմնարար գիտական ուղղությունների՝ փիլիսոփայության, սոցիոլոգիայի, իրավունքի և քաղաքագիտության ոլորտներում կատարված հետազոտությունների արդյունքները:

Ելույթներով հանդես եկան՝

Լիլիթ Սարվազյանը, Փիլիսոփայության տեսության և պատմության բաժնի վարիչ, փ.գ.թ., դոցենտ,

Գևորգ Պողոսյանը, Սոցիոլոգիայի բաժնի վարիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս,

Հովհաննես Ստեփանյանը, Պետաիրավական ուսումնասիրությունների բաժնի վարիչ, ի.գ.դ., պրոֆեսոր,

Լևոն Շիրինյանը, Քաղաքագիտական հետազոտությունների բաժնի վարիչ, ք.գ.դ, պրոֆեսոր,

Գառնիկ Սաֆարյանը, գլխավոր գիտաշխատող, ի.գ.դ., պրոֆեսոր:

Եզրափակից ելույթով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը:

2025 թ. Ինստիտուտի ձեռք բերած գիտական արդյունքները դրական գնահատվեցին, և ողջունվեցին առաջիկա ծրագրերը: