Հայտարարություններ

ՀԵՌԱԿԱ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում 2024-2025 ուս. տարվա համար հեռակա անվճար քննությունները տեղի կունենան՝ ԺԲ.00.01 –«Պետության և իրավունքի տեսություն» — 18.09.2024, ժամը՝ 10։00 ԻԲ.00.01 –«Սոցիոլոգիա» — 18.09.2024, ժամը՝ 12։00 ԻԳ.00.02 –«Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ» — 18.09.2024, ժամը՝ 14։00 Դիմումները և համապատասխան փաստաթղթերը պետք է ներկայացնել ՀՀ ԳԱԱ Ասպիրանտուրայի բաժին օգոստոսի 26-ից մինչև սեպտեմբերի 13-ը։

Հեռակա ասպիրանտուրա

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան հայտարարում է 2023-2024 ուստարվա ասպիրանտուրայի ընդունելություն հետևյալ մասնագիտություններով՝ ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ Հեռակա անվճար՝ Թ.00.01 — Փիլիսոփայություն Ընդունելության պայմաններ և հարցաշարեր

Ասպիրանտուրայի ընդունելություն

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան հայտարարում է 2023-2024 ուստարվա ասպիրանտուրայի ընդունելություն հետևյալ մասնագիտություններով՝ ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ Առկա ուսուցմամբ, անվճար՝ ԻԳ.00.02 — Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ Առկա վճարովի՝ ԺԲ.00.02 — Հանրային իրավունք

ՄՐՑՈՒՅԹ

ՀՀ գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում արտերկրի գիտնականների «PostDoc» ծրագիր 2023» ՄՐՑՈՒՅԹԸ: Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է առցանց (online) ռեժիմով՝ postdoc-armenia-2023.scs.am համակարգի միջոցով,

Մրցույթ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության ծրագիր 2023» ՄՐՑՈՒՅԹԸ:

ՄՐՑՈՒՅԹ

«Երիտասարդ գիտականների աջակցության ծրագիրը» հայտարարում է «Հասարակական, հայագիտական և հումանիտար ոլորտներում հետազոտությունների մրցույթ»։ Հետազոտությունները պետք է լինեն հասարակական, հայագիտական և հումանիտար գիտության բնագավառներից, ժամանակահատվածը 12 ամիս է:

ՄՐՑՈՒՅԹ

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող  գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում երկակի նշանակության ծրագրերի աջակցության գիտական թեմաների hայտերի ընտրության ՄՐՑՈՒՅԹ:

ՄՐՑՈՒՅԹ

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպում է «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության ծրագիր» ՄՐՑՈՒՅԹԸ: Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է irf-armenia.scs.am  առցանց համակարգի միջոցով, մինչև 2022 թվականի օգոստոսի 5-ը ներառյալ (հայտի ուղարկման հնարավորությունը կարգելափակվի Երևանի ժամանակով ժամը 18:00-ին):

Ասպիրանտուրայի ընդունելություն ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան հայտարարում է 2022-2023 ուստարվա ասպիրանտուրայի ընդունելություն` առկա ուսուցմամբ, անվճար հիմունքով հետևյալ մասնագիտություններով՝ ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ Սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդաբանություն, տեսություններ, սոցիալական տեխնոլոգիաներ և գործընթացներ,

«Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոն» հիմնադրամը (կարճ՝ ԳՆԳԱԿ) հիմնադրվել է 2017 թվականին Կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի կողմից։ ԳՆԳԱԿ-ի նպատակն է նպաստել գիտության միջազգայնացմանը, տրամադրել անկախ փորձագիտական խորհրդատվություն պետական և միջազգային կազմակերպություններին գիտության, կրթության, տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում…